
Աշխարհահռչակ «Bsports» պորտուգալական ակադեմիան առաջին անգամ Հայաստանում անց է կացնելու մանկապատանեկան ֆուտբոլային ճամբար, որին կարող են մասնակցել 9-16 տարեկան բոլոր տղաները և աղջիկները:
Ծրագրի ղեկավարն է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հրվ. Կովկասի կազմ կոմիտեի անդամ, մարզիչ՝ Լևոն Ղասաբօղլյանը, ով հանդիասնում է նաև պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
«Bsports» ակադեմիան կազմակերպություն է, որը տարբեր երկրներում ֆուտբոլային պոտենցիալ ունեցող երեխաների համար կազմակերպում է ուսումնամարզական հավաքներ: Լևոն Ղասաբօղլյանը «Bsports» ակադեմիայի հետ համատեղ աշխատելու փորձ ունի: 3 անգամ նմանատիպ հավաք է կազմակերպվել Ղազախստանում, որից հետո 6 մարզիկներ մեկնել են Պորտուգալիա, իսկ այժմ նրա ջանքերի շնորհիվ նաև Հայաստանում կանցկացվի նմանատիպ ճամբար:
ճամբարի անցկացման օրերին Հայաստան կժամանի «Bsports» ակադեմիայի գործադիր տնօրեն՝ Պեդրո Լեյտիսը, իր փորձառու մարզչական շտաբով: Ճամբարը կտևի 7 օր է և կունենա հագեցած գրաֆիկ: Օրեկան կանցկացվի երկու անգամյա մարզումներ, որոնք իրականացվելու են «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում:
Պորտուգալացի մասնագետների հետ կհամագործակցի նաև «Փյունիկ» ՖԱ-ի ակադեմիայի մարզչական շտաբը: Կանցկացվեն տեսական և վերլուծական աշխատանքներ: Երեխաները հանդիպումներ կունենան նաև մարզական հոգեբանների հետ: Ճամբարի մասնակիցները կապրեն հյուրանոցում և նրանց կողքին մշտապես կլինեն բժիշկներ և կամավորներ:
Հավաքի ավարտին առավել աչքի ընկած 2 մասնակից հնարավորություն կստանան անվճար մեկնելու Պորտուգալիայում գտնվող «Bsports» ակադեմիա՝ 1 ամիս ժամկետով: Եթե տվյալ երեխաները Պորտուգալիայում ևս կարողանան աչքի ընկնել իրենց ընդունակություններով, ապա կարող են առաջարկներ ստանալ և շարունակել մարզումներն այնտեղ։
Գրանցման համար կարող եք զանգահարել +374-77-82-67-19 հեռախոսահամարով։