Մաքսիմ Ժեստոկովի հրաժեշտի խոսքը երկրպագուներին

«Փյունիկից» հեռացած պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը հրաժեշտի խոսքով է հանդես եկել` դիմելով «Փյունիկի» երկրպագուներին։

«Սիրելի երկրպագունե՜ր, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ աջակցության համար։ Անկախ արդյունքներից` դուք միշտ եղել եք մեր կողքին։ Այժմ թիմը իրեն ոչ պատշաճ տեղում է գտնվում, բայց ձեր աջակցությամբ ամեն բան կկարգավորվի, և գարնանային հատվածում թիմը կվերադառնա առաջատար դիրքեր։ Միայն միասին։ Շնորհակալություն»։

Վերջին նորություններ