0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Գոռ Մալաքյան | Առաջին հարցազրույցը

Գոռ Մալաքյանի առաջին հարցազրույցը «Փյունիկ» վերադարձից հետո։

«Ստացա առաջարկ տեղափոխվել «Փյունիկ»։ Արտակ Օսեյանի հետ աշխատում էինք «Արարատ-Արմենիայում» և նրա հետ զրույցից հետո, որոշում կայացրի վերադառնալ «Փյունիկ»։

Արտակ Օսեյանի գործոնը շատ մեծ դեր ուներ իմ տեղափոխության հարցում, քանի որ նրան վաղուց գիտեմ։ Միասին աշխատել ենք երիտասարդական հավաքականում, ապա՝ «Արարատ-Արմենիայում»։ Կարելի է ասել, որ այդ հանգամանքը որոշիչ դեր խաղաց։

Այս տարիների ընթացքում «Փյունիկում» զգալի փոփոխություններ են կատարվել։ Փոխվել է, թե ողջ ղեկավարությունը, թե ֆուտբոլիստներն ու մարզիչները։ Իմ հանդես եկած տարիների «Փյունիկի» կազմից շատ քչերն են մնացել թիմում։ Կարծում եմ ՝ սա  նոր թիմ է, նոր մարտահրավերներով և նոր ամբիցիաներով։

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Դիլիջանում։ Կարող եմ ասել, որ լավ կոլեկտիվ է հավաքվել, կան լավ ֆուտբոլիստներ՝ ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդներ։ Համոզված եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվելու է։ Մինչև առաջնության մեկնարկը, պետք է լավ նախապատրաստվենք և կփորձենք պայքարել ամենաբարձր տեղերի համար։

Հայաստանի առաջնությունը բավականին ուժեղացել է, ինչը ցույց տվեց նախորդ 2 մրցաշրջանները։ Արարատ-Արմենիան 2 անգամ չեմպիոն դարձավ, բայց կարող եմ ասել, որ չեմպիոնությունը հեշտ չի տրվել։ Առաջնությունը նախորդ մրցաշրջանների հետ համեմատած շատ է ուժեղացել։

Երկրպագուներին կոչ կանեմ աջակցել մարզադաշտ, գալ մարզադաշտ, եթե իհարկե դա հնարավոր լինի, կապված պանդեմիայի հետ։ Մենք մեր խաղով կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին»։

Վերջին նորություններ