
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադմիայում ընկերական հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի և Կիպրոսի մինչև 18 տարեկանների հավաքականների միջև։
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։ Ընդ որում, մինչև 61-րդ րոպեն Հայաստանի հավաքականը պարտվում էր 0-3 հաշվով, սակայն փոխարինման դուրս եկած Գրենիկ Պետրոսյանը 61-րդ և 67-րդ րոպեներին դառնալով գոլերի հեղինակ, սկիզբ դրեց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի քամբեքին։
Գրենիկ Պետրոսյանը մասնակցեց ամբողջ երկրորդ խաղակեսին։
«Փյունիկից» խաղին մասնակցեց նաև Կարեն Մուրադյանը, իսկ Հարություն Մելքոնյանը, Աշոտ Հարությունյանը և Արտակ Ասատրյանը մնացին պահեստայինների նստարանին։