0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» 28 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի Մ17, Մ16 և Մ15տ․ հավաքականներ

Հայաստանի Մ-17տ. հավաքականը ս/թ օգոստոսի 13 - 15-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք:

Հավաքին մասնակցելու համար «Փյունիկից» Հայաստանի Մ-17տ. հավաքական են հրավիրվել Դավիթ Մկրտչյանը, Մարկ Ավետիսյանը, Արիս Կարապետյանը, Ռաֆայել Հարությունյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Բորիս Գազարովը, Նարեկ Սիմոնյանը, Արամ Գեղամյանը, և Վյաչեսլավ Աֆյանը։

Օգոստոսի 16 - 18-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացն նաև Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը։

Հավաքին մասնակցելու համար «Փյունիկից» Հայաստանի Մ-16տ. հավաքական են հրավիրվել Ալեքսանդր Պետրոսյանը, Հրաչ Սարգսյանը, Համլետ Ալեքսանյանը, Էրիկ Մարգարյանը, Արթուր Մանուկյանը, Սամսոն Հակոբյանը և Լևոն Մարտիրոսյանը։

Բացի Մ-17 և Մ-15տ․ հավաքականներից, ուսումնամարզական հավաք կանցկացնի նաև Հայաստանի Մ-15տ. հավաքականը՝ ս/թ օգոստոսի 20 - 22-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում:

Հավաքին մասնակցելու համար «Փյունիկից» Հայաստանի Մ-15տ. հավաքական են հրավիրվել Էդգար Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Նարեկ Ալեքսանյանը, Մարտին Գալստյանը, Մայիս Խաչատրյանը, Վահե Կարապետյանը, Սեդրակ Մովսիսյանը, Աշոտ Գրիգորյանը, Նարեկ Պողոսյանը, Արման Սաֆարյանը և Ռուբեն Ազնաուրյանը։ 

Վերջին նորություններ