0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Արարատ» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

11 ապրիլ, 15:00, Երևան, «Բանանց-3» մարզադաշտ, 26-րդ տուր

1-ին շրջան (Տուր 8). 16.09.2018 «Արարատ» - «Փյունիկ» 1-3 Գոլեր՝ Պետրոս Ավետիսյան, 7 (0-1), Մաքսիմ Տրուսևիչ, 34 (0-2), Դմիտրի Մալյակա, 38, 11մ (1-2), Դենիս Վոյնով, 51 (1-3)

2-րդ շրջան (Տուր 17). 25.11.2018 «Փյունիկ» - «Արարատ» 0-1 Գոլ՝ Անդրանիկ Քոչարյան, 82 (0-1)

Նախորդ տուրում «Լոռիից» կրած ցավալի պարտությունը մեր թիմին ոչ միայն զրկեց թանկարժեք միավորներից, այլև հաղթանակի դեպքում՝ գլխավորելու մրցաշարային աղյուսակը:

25-րդ տուրից հետո, թեև, «Փյունիկը» նահանջել է 4-րդ հորիզոնական, սակայն առաջատար քառյակի թիմերը աղյուսակի վերնամասում դասավորված են մեծ խտությամբ և ամեն տուրից հետո թիմերի դասավորության մեջ փոփոխություններն անխուսափելի են դարձել:

Վաղը՝ ապրիլի 11-ին, առաջնության 26-րդ տուրի շրջանակներում «Փյունիկը» հյուրընկալվելու է «Արարատին»: Սա կլինի մեր թիմի վերջին հանդիպումը 3-րդ խաղաշրջանում, իսկ հաջորդ՝ 27-րդ տուրում «Փյունիկն» ազատ է լինելու:

«Փյունիկն» ու «Արարատը» ընթացիկ առաջնությունում արդեն 2 անգամ հանդիպել են իրար հետ. սեպտեմբերի 16-ին կայացած առաջնության 8-րդ տուրում, մեր թիմը «Նաիրի» մարզադաշտում կարողացավ հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել «Արարատին»: Մեր թիմի կազմում այդ խաղում խփած գոլերով աչքի ընկան Պետրոս Ավետիսյանը, Մաքսիմ Տրուսևիչը և Դենիս Վոյնովը:

Թիմերի միջև հաջորդ խաղը կայացավ առաջնության 17-րդ տուրում, որտեղ մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում 0-1 հաշվով անսպասելի պարտություն կրեց Աբրահամ Խաշմանյանի սաներից և այդ արդյունքը տուրի մենամեծ անակնկալն էր:

Ինչպես բազմիցս նշվել է, «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում շատ հաջող է հանդես գալիս հյուրընկալվելիս: Իր վերջին արտագնա խաղում մեր թիմը ոչ-ոքի խաղաց «Բանանցի» հետ և մրցակիցների հարկի տակ վաստակած իր միավորների թիվը հասցրեց 24-ի: Այդ ցուցանիշով մեր թիմը լավագույն արդյունք ունի առաջնությունում, ինչը լավատեսության հիմք է տալիս «Արարատի» հետ կայանալիք հանդիպումից առաջ:

Նշենք, որ առաջիկա խաղում մեր թիմին կնախապատրաստի Յուրի Նագայցևը՝ փոխարինելով Անդրեյ Տալալաևին, ով նախօրեին պաշտոնապես հեռացավ «Փյունիկից»:

Ավելացնենք, որ «Արարատի» դեմ խաղը 4-րդ զգուշացման պատճառով բաց կթողնի մեր թիմի պաշտպան Քրիստի Մարկուն:

Վերջին նորություններ