Մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է «Արարատից» կրած (0-1) պարտության մասին:
«Այս պարտության համար մենք ինքներս ենք մեղավոր: Կվերլուծենք ամեն ինչ, քանի որ առջևում կաևոր խաղեր ունենք և չէի ցանկանա շատ կենտրոնանալ այս պարտության վրա:
Ես հիմա մեզ մոտ տեսնում եմ ֆուտբոլիստների, որոնց աչքերը փակ են և երազում չէին տեսնի «Փյունիկը» և հիմա խաղում են մեր թիմում: Ոչինչ, կուղղենք մեր սխալները:
Վաղվանից 2-3 ֆուտբոլիստ այլևս չեն աշխատի ինձ հետ, քանի որ չեն համապատասխանում մեր պահանջներին: Մենք բարձրացրել ենք «Փյունիկի» մակարդակը և արդեն ուրիշ ճանապարհով ենք ընթանում, իսկ այն ֆուտբոիստներ, ովքեր մեզ չեն օգնում, այլևս չեն վարձատրվելու: Մեզ մոտ վարձատրվում են միայն նրանք, ովքեր պետք է օգուտ տան մեր ակումբին:
Մենք այսօր խաղադաշտում ունեինք ութ հարձակվող, բայց ես չտեսա նրանցից ոչ մեկին, ով վտանգ կստեղծեր մրցակցի դարպասի մոտ: Դա խնդիր է, որի լուծումը մենք պետք է գտնենք միասին։
Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնց եթե այսօրվա խաղում հնարավորություն չտաինք, ապա ե՞րբ: «Արարատն» այն վիճակում չէր գտնվում, իրենք ունեին խնդիրներ, իսկ այն ֆուտբոլիստներն ովքեր դաշտ էին դուրս եկել, պարտավոր էին մեր թիմին օգնել հաղթանակի հասնելու համար: Ես այսօտ հասկացա, որ նրանք չեն ի վիճակի չեն խնդիրներ լուծել, այդ դեպքում՝ ինչի՞ համար ենք նրանց հետ հույսեր կապում, եթե այսօր չկարողացան հաղթել:
Չէի ասի, թե «Արարատը» մեր դեմ գտել էր հակախաղը: Մենք ենք մեղավոր և մենք ինքներս մեզ համար ստեղծեցինք խնդիրներ: Առաջին կեսում մենք անհեթեթ գոլ բաց թողեցինք անկյունայինից հետո, իսկ մրցակիցը կարողացավ խելացի ու գրագետ գործել պաշտպանությունում»:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում: