«Փյունիկը» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 3-0 հաշվով հաղթեց էստոնական «Նարվա Տրանսին» և երկու հանդիպումների հանրագումարում 5:0 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ:
Մեր թիմը ընդմիջան գնաց երկու գոլի առավելությամբ, աչքի ընկան Արտակ Դաշյանը և Ջունինյոն: Երկրորդ կեսի վերջնամասում խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Լուկա Յուրիչիչը:
Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում մեր հաջորդ մրցակիցը շվեդական «Կալմարն» է: Առաջին հանդիպումը կլինի արտագնա՝ հուլիսի 27-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 3-ին: