0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» կամային հաղթանակ տոնեց «Արարատ-Արմենիայի» նկատմամբ

«Փյունիկը» Հայաստանի IDbank Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված հանդիպումը «Արարատ-Արմենիայի» հետ ավարտեց կամային հաղթանակով՝ 2-1 հաշվով:

Հանդիպման մեկնարկում մեր թիմը տիրում էր նախաձեռնությանը, սակայն 23-րդ րոպեին տանտերերերը Տենտոն Յենեի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսում մեր թիմը վերադարձավ խաղ. Արտակ Դաշյանը 70-րդ րոպեին դիպուկ իրացրեց Դավիդ Դավիդյանի վաստակած 11 մետրանոց հարվածը և հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Բաց թողած գոլից վայրկյաններ անց «Արարատ-Արմենիայից» միակ գոլի հեղինակը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից: Քանակական առավելությունը մեր թիմը 75-րդ րոպեին վերածեց գոլի, Դավիդ Դավիդյանի շքեղ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ջունինյոն:

Հետաքրքրքիր է, որ «Փյունիկը» 2021 թվականի նոյեմբերի 1-ից հաղթանակ չէր գրանցել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած խաղերում։

Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ տուրի խաղում օգոստոսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Աբովյանում կընդունի «Վեստ Արմենիային»:

Վերջին նորություններ