0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» կամային հաղթանակ տոնեց Կարագանդայի «Շախտյորի» դեմ

«Փյունիկը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը, ու երեկ անցկացրեց հերթական ընկերական հանդիպումը: Մեր մրցակիցը Կարագանդայի «Շախտյորն» էր:

Առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Երկրորդ կեսի մեկնարկում ղազախները առաջ անցան հաշվի մեջ, րոպեներ անց Էդգար Մալաքյանը 11 մետրանոց վաստակեց, որը, սակայն չկարողացավ իրացնել: Մրցակիցը բավական կոպիտ էր գործում, և մեր թիմը հերթական տուգանային հարվածի խաղարկման ժամանակ կարողացավ հավասարացնել հաշիվը, աչքի ընկավ ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն: Իսկ հանդիպման ավարտից րոպեներ առաջ Սերգեյ Վակուլենկոն խփեց մեր հաղթական գոլը:

«Փյունիկը» 3-րդ հաղթանակը տարավ ընկերական խաղերում, նախորդ խաղերում մենք առավելության էինք հասել Բոսնիա և Հերցոգովինայի Պրեմիեր լիգայի առաջատար «Բորացի» նկատմամբ (2:0), հետո հաղթել Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին» (4:2): Մեր թիմը առաջիկա ստուգողական խաղը կանցկացնի ուկրաինական «Զարյայի» հետ փետրվարի 10-ին:

Վերջին նորություններ