«Փյունիկը» Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում հյուրընկալվելիս 1:1 հաշվով ոչ-ոքի գրանցեց առաջնության գործող չեմպիոն «Ուրարտուի» հետ:
Խաղի մեկնարկում մեր թիմը լուրջ ճնշում էր գործադրում տանտերերի վրա. արդեն 5-րդ րոպեին անկյունային խաղարկումը գոլի վերածեց Արտակ Դաշյանը՝ օգնելով «Փյունիկին» առաջ անցնել հաշվի մեջ:
Առաջին կեսում մեր թիմը տիրում էր նախաձեռնությանն ու փորձում մեծացնել առավելությունը: Խաղակեսի վերջնամասում «Առյուծները» մնացին 10 հոգով. Վագներ Գոնսալվեշի ճանապարհը սահնկումով ընդհատելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացվեց Նարեկ Աղասարյանը:
Երկրորդ խաղակեսի միջնամասում տանտերերը հավասարեցրին հաշիվը. 58-րդ րոպեին Պեշուկիչը աջ եզրով մտավ մեր տուգանային հրապարակ և օդապարիկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: Խաղի մնացած ժամանակահատվածում մեր թիմը մեծացրեց ճնշումը, բայց հաշվի մեջ փոփոխություն մտցնել այդպես էլ չհաջողվեց:
«Փյունիկ» վերադառնալուց հետո խաղադաշտ դուրս եկավ Հովհաննես Հարությունյանը:
«Փյունիկը» հաջորդ և այս տարվա առաջին տնային հանդիպումը կանցկացնի մարտի 4-ին՝ մրցելով «Վեստ Արմենիայի» հետ: