0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» լարված պայքարում զիջեց «Սարդարապատին»

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» սեփական հարկի տակ ուժերը չափեց Առաջին խմբի առաջատար «Սարդարապատի» հետ, որն ընթանում էր առանց միավորների կորստի։

Հանդիպման 31-րդ րոպեին Համլետ Մինասյանն առաջ մղեց հյուրերին, իսկ 3 րոպե անց անհամաձայնեցված գործեցին մեր թիմի պաշտպան Անդրանիկ Հակոբյանն ու դարպասապահ Արթուր Պետրոսյանն, ինչի արդյունքում գրանցվեց ինքնագոլ և հաշիվը դարձավ 0։2։

Մինչև ընդմիջման գնալը «Փյունիկ Ակադեմիայի» ավագ Հայկ Թաթոսյանը կարողացավ տուգանայինից կատարած հարվածով կրճատել հաշվի տարբերությունը՝ 1։2։

65-րդ րոպեին Արիս Կարապետյանին վայր քցելու համար նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց նույն Հայկ Թաթոսյանը և խաղի հաշիվը հավասարվեց։

Սակայն հաջորդ իսկ գրոհով «Սարդարապատի» ֆուտբոլիստները կրկին առաջ անցան հաշվի մեջ՝ 2։3։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Համլետ Մինասյանը։

Չնայած գործադրած ջանքերին՝ մեր տղաներին այլևս չհաջողվեց բեկում մտցնել խաղի մեջ, իսկ մրցակիցն ավելացված վերջին րոպեին արագ հակագրոհի արդյունքում կարողացավ ևս մեկ անգամ արդյունքի հասնել ու 4։2 հաշվով հաղթանակ տարավ։

«Փյունիկ Ակադեմիան» անցկացրած 5 խաղերից հետո իր ակտիվում ունի 6 միավոր, սակայն 2 խաղ պակաս է անցկացրել։

Մեր տղաներն իրենց հաջորդ խաղը կանցկացնեն սեպտեմբերի 22-ին՝ հյուրընկալվելով «Արարատ-2»-ին։

Վերջին նորություններ