0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Լուկաս Վիլելան հեռանում է «Փյունիկից»

Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Վիլելան։ Ավարտվել է ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետը։

Լուկասը «Փյունիկին» միացել էր 2023 թվականի փետրվարին՝ տեղափոխվելով լատվիական «Լիեպայա» թիմից։ 2023/24թթ․ մրցաշրջանում նա օգնեց մեր թիմին նվաճելու Հայաստանի չեմպիոնի կոչումը։

2024 թվականի ամռանը Վիլելան «Փյունիկի» կազմում մասնակցեց Չեմպիոնների Լիգայի խաղարկության՝ Մինսկի «Դինամոյի» դեմ խաղերին, ապա Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում իր հաջող խաղով օգնեց մեր թիմին հաղթահարել հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» արգելքը։ Ցավոք, որակավորման 3-րդ փուլի՝ ղազախական «Օրդաբասիի» դեմ առաջին մրցավեճում Լուկաս Վիլելան ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ՝ շարքից դուրս մնալով երկարատև ժամանակով։

Նախորդ տարվա հոկտեմբերի 18-ին, Fastex Պրեմիեր լիգայի առաջնության՝ Չարենցավանի «Վանի» դեմ խաղում Լուկասը 436 օր անց վերադարձավ խաղադաշտ։ Իսկ 2026 թվականի ապրիլի 6-ին, Գյումրիում կայացած «Շիրակի» դեմ խաղում, նա դարձավ հանդիպման միակ հաղթական գոլի հեղինակն ու 2024 թվականի հուլիսից ի վեր, ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո խփեց իր առաջին գոլը «Փյունիկում»։

Ընդհանուր առմամբ, 32-ամյա ֆուտբոլիստը մեր թիմում անցկացրել է 75 խաղ, որոնցում խփել է 7 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։

Շնորհակալություն ենք հայտնում Լուկաս Վիլելային՝ «Փյունիկում» անցկացրած տարիների ու ցուցաբերած նվիրվածության համար և հետագա հաջողություններ ենք մաղթում նրան։

Վերջին նորություններ