0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Երևան» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

25 նոյեմբեր, 14:00, Վանաձոր, ֆուտբոլի ակադեմիա, 14-րդ տուր

1-ին խաղաշրջան (Տուր 5). 30.08.2019 «Փյունիկ» - «Երևան» 4-1

Գոլեր՝ Դենիս Մահմուդով, 9 (1-0), Արտյոմ Սիմոնյան, 21 (2-0), Դենիս Մահմուդով, 42 (3-0), Մաքսիմ Եվստիգնեև, 85, ինքնագոլ (4-0), Ռամազան Իսաև, 84 (4-1)

Ազգային հավաքականների հանդիպումների հետ կապված երկշաբաթյա ընդմիջումից հետո վերսկսվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։

Նախորդ տուրում «Փյունիկին» վերջապես հաջողվեց վերջ տալ անհաջող հանդիպումների շարքին և սեփական հարկի տակ կարողացավ 1-0 հաշվով հույժ կարևոր հաղթանակ տանել առաջատարներից մեկի՝ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ։ Մինչ այդ, մեր թիմն առաջնության վերջին 4 խաղերում հաղթանակ չէր տարել։

«Շիրակի» դեմ խաղում մեր թիմի միակ և հաղթական գոլի հեղինակ Դենիս Մահմուդովն իր 5-րդ գնդակը խփեց ընթացիկ առաջնությունում և հավասարվեց «Փյունիկի» գլխավոր ռմբարկու Արթուր Միրանյանին։

Ընդգծենք, որ «Փյունիկի» դարպասապահ Անդրիյա Դրագոևիչին հաջողվեց ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ դարպասն անառիկ պահել։ Նա առաջնությունում վերջին անգամ «չոր» հանդիպում անցկացրել էր առաջին խաղաշրջանի «Ուրարտուի» դեմ (3-0) խաղում։

«Փյունիկն» այս պահին մրցաշարային աղյուսակում 16 միավորով գտնվում է 7-րդ տեղում և 5 միավորով զիջում է 6-րդ տեղում ընթացող «Նոային»։

Բարձրագույն խմբի առաջնությունում այս տարի մնացել է անցկացնել 2 տուր, իսկ երկրորդ խաղաշրջանի մնացած 3 տուրերը կկայանան ձմեռային դադարից հետո, որից հետո կուրվագծվեն լավագույն 6 թիմերը։

Այս տարվա իր նախավերջին խաղում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ հանդիպելու է առաջնության բացահայտ հետնապահ «Երևանի» հետ, որը դեռևս ոչ մի միավոր չի վաստակել։

Առաջին խաղաշրջանի կայացած խաղում «Փյունիկը» կարողացավ 4-1 հաշվով առավելության հասնել «Երևանի» նկատմամբ։ Այդ մրցավեճում դուբլի հեղինակ դարձավ Դենիս Մահմուդովը։

14-րդ տուրի «Երևան»- «Փյունիկ» խաղը կկայանա նոյեմբերի 25-ին՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 14։00-ին։

Հանդիպումը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանը։

Ավելացնենք, որ «Երևանի» դեմ խաղին որակազրկման պատճառով չի մասնակցի «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը։

Վերջին նորություններ