0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

29 փետրվար, 14:45, Երևան, Ավանի ֆուտբոլի ակադեմիա, 16-րդ տուր

1-ին խաղաշրջան (Տուր 7). 17.09.2019 «Գանձասար-Կապան» - «Փյունիկ» 1-2

Գոլեր՝ Դենիս Մահմուդով, 12 (0-1), Արաս Օզբիլիզ, 59 (0-2), Անդրանիկ Քոչարյան, 82 (1-2)

Ձմեռային դադարից հետո վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ. առաջնությունը։ Ըստ մրցակարգի՝ առաջնության առաջին փուլի ավարտին մնացել է անցկացնել ընդամենը 3 տուր, որից հետո լավագույն 6 թիմերը կպայքարեն մրցանակային տեղերի համար։

Արդեն հայտնի է, որ «Երևանը» դուրս է մնացել առաջնությունից, ինչը նշանակում է, որ լավագույն վեցյակում չհայտնված 3 թիմերը գարնանային փուլում անցկացնելու են ընդամենը 4-ական խաղ և կարելի է ասել, որ առաջնության մնացած հատվածում պարապուրդի են մատնվելու։

Այդ պատճառով մեր թիմի համար հույժ կարևոր է մնացած 3 խաղերում առավելագույն միավորներ վաստակելն, առավելևս, որ նախավերջին տուրում «Փյունիկը» դեռևս մրցելու է մրցաշարային աղյուսակում իր անմիջական մրցակցի՝ «Նոայի» հետ, որն ընթանում է 6-րդ տեղում և այս պահին 4 միավորով գերազանցում է մեր թիմին։

Իսկ առաջիկա տուրում «Փյունիկն» առաջնության այս տարվա իր առաջին խաղում կհյուրընկալի «Գանձասար-Կապանին»։ Հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 29-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում և կսկսվի ժամը 14։45-ին։

Թիմերի միջև կայացած առաջին խաղաշրջանի խաղում «Փյունիկը» կարողացավ առավելության հասնել 2-1 հաշվով, որտեղ մեր թիմի կազմում աչքի ընկան Դենիս Մահմուդովն ու Արազ Օզբիլիզն, ով այդ խաղում բացեց իր գոլերի հաշիվը «Փյունիկում»։

Ինչպես հայտնի է, «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկի բարեկարգման աշխատանքների հետ կապված, «Փյունիկն» առաջնության մնացած իր երկու տնային խաղերը կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում։ Ավելորդ չէ նշել, որ այս մարզադաշտում «Գանձասար-Կապանի» դեմ կայացած վերջին 3 հանդիպումներն ավարտվել են մեր թիմի հաղթանակով (2-1, 1-0, 2-1):

Նախապատրաստվելով առաջնության գարնանային հատվածին, «Փյունիկը» ձմեռային նախապատրաստական փուլում երկու ուսումնամարզական հավաք անցկացրեց, նախ Ալանիայում, ապա՝ Բելեկում, որոնց շրջանակներում կայացան 7 ստուգողական հանդիպումներ. մեր թիմը տարավ 2 հաղթանակ, 1 խաղ ավարտեց ոչ-ոքի և կրեց 4 պարտություն։

Հավելենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Փյունիկի» շարքերն են համալրել ռուս դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը, կոնգոցի պաշտպան Մֆինգի Գայ Մագեման, նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման, ռուս կիսապաշտպան Դմիտրի Մալյական և 19-ամյա հայ կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը։ Իր ելույթները մեր թիմում կրկին կշարունակի նաև մեր թիմի պաշտպան Մաքսիմ Ժեստոկովն, ով նախորդ տարվա դեկտեմբերին հեռացել էր «Փյունիկից»։

Վերջին նորություններ