
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, կապված երկրում տիրող ռազմական դրության հետաքրքիր ՀՖՖ-ն որոշում էր կայացրել մինչև երկրում տիրող ռազմական դրության ավարտը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը։
Այսօր ՀՖՖ-ն նոր հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի ըեպտեմբերի 30-ին, 6-րդ տուրի «Վան» - «Նոա» խաղով կշարունակվի VBET Հայաստանի Պրեմիեր լիգան։
Ինչպես հայտնի է, այդ տուրում նախատեսված «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» խաղը հետաձգվել է, կապված այն հանգամանքի հետ, որ «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 1-ին Եվրոպա լիգայի փելյ օֆֆ փուլում մրցելու է «Ցրվենա Զվեզդայի» հետ։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Փյունիկի» հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 4-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում` «Շիրակի» դեմ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող պատերազմական լայնածավալ գործողությունների վրա, որոշել է բոլոր հանդիպումներից առաջ իրականացնել #ArtsakhStrong արշավը:
Նշենք, որ հանդիպումները կսկսվեն լռության րոպեով, իսկ մասնակից թիմերի ֆուտբոլիստները կկրեն սև ժապավեններ: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ տարածքում ռազմական դրության առկայությունը և առաջնորդվելով ՀՀ Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի հոդված 8-ի ը կետով, որոշվել է հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների:
Ինչ վերաբերում է Հայաստանի առաջին խմբի առաջնությանը, ապա 7-րդ մրցափուլի բոլոր խաղերը հետաձգվել են։