Մենեզեսը 2013 թվականին բրազիլական «Վիտորիայից» տեղափոխվել է պորտուգալական «Բրագայի» երկրորդ թիմ: Ագդոնը ևս 9 տարի անցկացրել է Պորտուգալիայում՝ հանդես գալով «Մերելինենսեում», «Օլիվեյրենսեում», «Ֆեյրենսեում» և «Վարզիմում»:
Պորտուգալիայի երկրորդ լիգայում Ագդոնը մասնակցել է 149 հանդիպման, հեղինակել 25 գնդակ և կատարել 12 արդյունավետ փոխանցում:
Մենեզեսը 2019/20 մրցաշրջանում «Օլիվեյրենսեի» կազմում` Պորտուգալիայի հզորությամբ երկրորդ լիգայում, 13 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկու: Նույն երկրի գավաթի և լիգայի գավաթի խաղարկություններում էլ մեր նորեկն անցկացրել է 9 հանդիպում և դարձել 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
2022/23 մրցաշրջանից սկսած բրազիլացին մրցելույթներն է սկսել Հայաստանում: Հարձակվողը պաշտպանել է «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» գույները՝ մասնակցելով 56 հանդիպման (9 գոլ, 4 ասիստ):
Ագդոնը «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի» հետ 6 խաղի է մասնակցել Կոնֆերենցիաների լիգայում. Մենեզեսը 3 անգամ է աչքի ընկել եվրագավաթի որակավորման փուլում՝ հեթ-տրիկ գրանցելով Տիվատի «Արսենալի» դեմ խաղում: