Սանին մինչև իր առաջին պրոֆեսիոնալ ակումբը, հանդես է եկել հայրենի երկրի «Ռայթ թու Ուին» ակադեմիայի թիմերից մեկում: Այն ֆուտբոլիստներ է կրթում և մատակարարում տարբեր երկրների թիմերին:
Բուհարին ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Հայաստանում՝ 2022 թվականին պայմանագիր կնքելով Չարենցավանի «Վանի» հետ: Վինգերը երկու մրցաշրջան է անցկացրել քաղաքային թիմի կազմում և 50 խաղից հետո դարձել է 7 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: