0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

28
Սեմ Հենդրիկս Հարձակվող
  • Ծննդյան Ամսաթիվ
  • Երկիր
  • Ուժեղ ոտք
  • 25 Հուն 1995 (տարիք 29)
  • Նիդերլանդներ
  • Աջ

Կենսագրություն

Հենդրիկսը նիդերլանդական «Գրաֆսխապի» սան է, որի գլխավոր թիմում ելույթներից հետո տեղափոխվել է երկրի ամենահաջողակ ակումբ՝ «Այաքս» ու հանդես եկել երիտասարդական թիմում: Ամստերդամյան երիտասարդական թիմի հետ միասին ֆուտբոլիստը 3 մրցաշրջան է անցկացրել երկրի հզորությամբ երկրորդ լիգայում, որտեղ, ընդհանուր առմամբ, անցկացրած 176 խաղում իր անվան դիմաց գրանցել է 60 գոլ ու 19 գոլային փոխանցում։

Այնուհետև, Հենդրիկսը պայմանագիր է կնքել Նիդերլանդների քառակի չեմպիոն «Իգլսի» հետ։ Բարձրագույն լիգայում՝ Էրեդիվիզիում, Հենդրիկսը անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 8 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Գավաթի խաղարկություններում 28-ամյա ֆուտբոլիստը 8 խաղում աչքի է ընկել 6 գոլով ու 2 գոլային փոխանցմամբ։

Զուգահեռաբար, Սեմը հրավերներ է ստացել Նիդերլանդների տարբեր տարիքային հավաքականներից, իսկ երիտասարդական հավաքականում նորամուտը նշել է 20 տարեկան հասակում։

Հենդրիկսը հանդես է եկել նաև Բելիգայում։ Նիդերլանդցու վերջին ակումբը եղել է Կիպրոսի «Օլիմպիակոս Նիկոսիան», որի կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

+

Սեմ Հենդրիկս Նորություններում