| Մրցաշրջան | Մրցաշար |
Խ
Խաղեր
|
մկ
Դուրս եկավ մեկնարկային կազմում
|
փոխ
Փոխարինվել է
|
գ
Գոլեր
|
գփ
Գոլային փոխանցումներ
|
դք
Դեղին քարտեր
|
կք
Կարմիր քարտեր
|
Րոպե
խաղի ժամանակը
|
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 2025/26 | Հայաստանի գավաթ | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 |
| 2025/26 | Fastex Պրեմիեր Լիգա | 2 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 108 |
Արտակ Դաշյանը «Փյունիկ» է տեղափոխվել 2022 թվականին ղազախական «Ատիրաուից»։ Դաշյանը մեր թիմի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկն է։ Մեր ունիվերսալ խաղացողը «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը 2021/22 մրցաշրջանում։ Հենց Արտակն է խփել «Փյունիկի» պատմության առաջին գոլը եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում («Բազել»-«Փյունիկ», 08.09.22):
Արտակը «Վարդարի» կազմում երկու մրցաշրջան անընդմեջ (2014/15, 2015/16) նվաճել է Մակեդոնիայի առաջնության տիտղոսը։ 2016/17 մրցաշրջանից սկսած «Ալաշկերտի» կազմում նա 2 անգամ հաղթել է Հայաստանի առաջնությունում, մեկական անգամ էլ հաղթել է Հայաստանի գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում։ Բացի վերընշված ակումբներից, Դաշյանը խաղացել է նաև ուկրանիական «Մետալուրգում» ու Բահրեյնի «Ալ-Մուհարակում»։
«Փյունիկ» վերադառնալուց հետո Դաշյանը 8 տարի անց առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական ու ամրապնդվել հիմնական կազմում։ Նա ազգային ընտրանու մարզաշապիկով անցկացրել է 16 խաղ ու դարձել մեկ գոլի հեղինակ։ 2022 թվականին «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում ընդգրկվել է լավագույն եռյակում։